Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՄՆ դեսպանը դատապարտել է քաղաքական բռնությունը Հայաստանում

ԱՄՆ դեսպանը դատապարտել է քաղաքական բռնությունը Հայաստանում
20.11.2020 | 21:53

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննության առնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի ընթացիկ քաղաքական դրությունը։ Դեսպանը շեշտել է ժողովրդավարական նորմերի ու արժեքների կարևորությունը, դատապարտել քաղաքական բռնությունը և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսել պահպանել իրավունքի գերակայությունը։


Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին՝ հայ ժողովրդի կամքի համաձայն։
Դեսպան Թրեյսին նաև վերահաստատել է, որ ԱՄՆ-ը լիարժեք ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում ապահովելու աշխատանքներում և պատրաստ է աջակցել Հայաստանին հակամարտության հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ